Քննարկվում է գործազուրկների նպաստը նախկին վեց ամսվա փոխարեն 3-ամսյա ժամկետով վճարելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պլանավորում է գործազրկության նպաստը վճարել 3 ամիս` նախկին 6-12 ամսվա փոխարեն: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Զբաղվածության ոլորտին հատկացվող միջոցների շուրջ 95 տոկոսն այսօր ծախսվում է պասիվ ծրագրերի վրա, մասնավորապես գործազրկության նպաստների վճարմանը: Հետևաբար նախարարությունը հարկ է համարում որդեգրել անցումային քաղաքականություն` պասիվ ծրագրերից անցնել ակտիվ ծրագրերին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արտեմ Ասատրյանը` ավելացնելով, որ նախարարության վերամշակած ծրագիրն առայժմ գտնվում է քննարկման փուլում:

Նա տեղեկացրեց նաև, որ ժամկետային փոփոխության նպատակն այն է, որ գործազուրկը կարողանա կարճ ժամանակահատվածում աշխատանք գտնել, քանի որ գործազրկության նպաստի վճարումը ինքնին որևէ խնդիր չի լուծում: «Մենք նախատեսում ենք պահպանել ոլորտին հատկացված միջոցները և այդ կերպ ամբողջ ռեսուրսներն ուղղել ակտիվ ծրագրերի իրականացմանը: Գործազուրկների նպաստը պետք է վճարվի այն ժամանակահատվածում, երբ աշխատողը այդ պահին աշխատանքից ազատվել է և 2-3 ամիս ժամանակ պետք է ունենա, որպեսզի կարողանա նոր աշխատանք գտնել»,-նշեց նախարարը:

Ոլորտի մասնագետները կարծում են, որ այդ նպաստը պետք է աջակցություն լինի գործազուրկին այնքան ժամանակ, մինչև նա նոր աշխատանք գտնի: Սակայն գրեթե միշտ այդ օժանդակությունն իր նպատակին չի ծառայում: Դա է պատճառը, որ նախարարությունը փոխել է ողջ շեշտադրումը:

Շուրջ 11 հազար ՀՀ գործազուրկ քաղաքացիներ վեցամսյա ժամկետով գրանցված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում` ստանալով 18 հազար դրամ գործազրկության նպաստ:

Հայերեն

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել