1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Անդրանիկի փողոցում մահացու վրաերթ է տեղի ունեցել:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 24-ին` ժամը 16:30-ի սահմաններում, «Կամազ» մակնիշի բեռնատարը մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 1936թ. ծնված Կիկուշ Կարոյանին, որը տեղում մահացել է:Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն: