2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Յուրի Սուվարյանին ծննդյան 70 ամյակի առթիվ: Ինչպես«Արմենպրես»-ի տեղեկացրին Ազգային ժողովից, շնորհավորական խոսքում նշվում է.
«Հարգելի պարոն Սուվարյան,ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70 ամյակի առթիվ:Ձեզ ճանաչում են որպես պրոֆեսիոնալի ու գիտնականի, ով ծանրակշիռ ներդրում ունի մեր երկրի տնտեսագիտական մտքի ու կրթական համակարգի զարգացման գործում եւ այսօր էլ շարունակում է նույն եռանդով մասնակցել մասնագետների նոր սերունդների պատրաստմանն ու դաստիարակմանը:
Ձեր բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության եւ մասնագիտությանը նվիրվածության շնորհիվ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը տարիներ շարունակ եղել ու մնում է տնտեսագիտական առաջատար գիտակրթական կենտրոն, որի բարձրակարգ կադրերը մշտապես իրենց տեղն են գտնում տարբեր բնագավառներում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:Համոզված եմ, որ Ձեր փորձը, եռանդը, պրոֆեսիոնալիզմը դեռ երկար տարիներ կծառայեցնեք մեր երկրի շահերին, ՀՊՏՀ հզորացմանն ու նվաճումների բազմապատկմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, շարունակական եռանդ ու նորանոր ձեռքբերումներ Ձեր գործունեության մեջ»: