Պատմաբան Էդիկ Մինասյանը մայիսյան հերոսամարտերի հաղթանակի գաղտնիքը համարում է միասնականությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսյան հերոսամարտերի ամենակարևոր խորհուրդն այն է գոյամարտը պսակվեց հաղթանակով շնորհիվ միասնականության: Այս մասին մայիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:«Այն ժամանակ չկար բաժանում, կուսակցությունների դասակարգում, մեր ժողովուրդը մեկ բռունցք էր դարձել: Պաշտոնյա, հոգևորական և շինարար կռվում էին իրար կողքի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մինասյանը` հավելելով, որ փայլուն էր հաղթանակը բարձրագույն հրամանատարական կազմի գլխավորությամբ:

Մինասյանը նաև հավելեց, որ ժողովուրդը կարողացավ նվաճել սեփական հողում ազատ և անկախ ապրելու իրավունքը:«Առաջին հանրապետությունը ևս տրվեց դժվարությամբ, քանզի կար մասնատում, ոմանք դեմ էին դրան, քանզի ժողովրդի մեջ այդ ժամանակահատվածում նստած էր ռուսամետությունը և դրանից հրաժարվելը շատ դժվար էր»,-նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը:

Նա նաև կարևորեց մայիսյան հերոսամարտերի ժամանակ կանոնավոր բանակի եւ աշխարհազորայինների միասնությունը, որը, սակայն, հետագայում թուլացավ, ինչը հանգեցրեց առաջին հանրապետության կորստին:«Առաջին հանրապետության կորստի պատճառներից մեկն էլ այն էր, որ ռազմաճակատի և թիկունքի միջև կապը թույլ էր»,-նշեց Մինասյանը:

1918թ. մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման։ Հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց թշևամու կողմից մեկ օր առաջ գրավված Սարդարապատը։Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։ Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգընթաց ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։

Հայերեն

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել