Բանակի հոգևոր սպասավորներն այցելել են Լյուքս Ստեփանյանի հարազատներին, մկրտել հիվանդանոցում պառկած զինվորին
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու 48 հոգևոր սպասավորներ ծառայում են զորամասերում և նրանց բացատրական աշխատանքների շնորհիվ բազմաթիվ զինվորներ հրաժարվում են տարբեր մոլի սովորույթներից: Այս մասին մայիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդՎրթանես եպիսկոպոսԱբրահամյանը:«Մեր բանակում գերակայում է օրենքը իրեն բնորոշ բոլոր օրինաչափություններով: Ես իմ անձնական փորձից կարող եմ ասել, սակայն, որ խոսքը մեծ ուժ ունի, իսկ երբ այն լի է լինում հայհոյանքով և վիրավորանքներով, ապա այն ավելի վտանգավոր է դառնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վրթանես եպիսկոպոսը` անդրադառնալով ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան դեպքին:Նա նաև հավելեց, որ միջադեպին մասնակցած բոլոր երեք զինվորներն էլ եղել են շատ կարգապահ:Վրթանես եպիսկոպոսի խոսքով` Նոյեմբերյանի զորամասում մահացած զինվորի ծնողներին հոգևորականները այցելել են և խոսել նրանց հետ:«Հիվանդանացում պառկած զինվորին մկրտել են, որպեսզի ավելի շուտ ապաքինվի»,-ասաց Սրբազանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենՏեր Վահրամ քահանաՄելիքյանի խոսքով` խնդիրն այդքան էլ վերահսկողության հետ կապ չունի, այլ ավելի շատ բարոյական և արժեքային համակարգի հետ է կապված: «Ով է ասում, որ դրսում մթլնոլորտը շատ ավելի լավ է, քան բանակում, չպետք է այդպես մտածել: Կարիք չկա միայն քննադատելու, պետք է պատասխանատվություն կրի մեզնից յուրաքանչյուրը»,-ասաց Տեր Վահրամը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Հայ եկեղեցին բանակում վերջին միջադեպի հետ կապված հանդես չեկավ հայտարարությամբ` Տեր Վահրամը շեշտեց. «Քննադատությունը մեզ համար ընկալելի է, ես շատ լավ հասկանում եմ, որ եկեղեցին շատ հաճախ չի արձագանքում այնպես, ինչպես դուք եք ուզում, բայց հայտարարության փոխարեն մենք ընտրել են ավելի արդյունավետ ճանապարհ»:
Հայ եկեղեցում ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: Բանակի հոգևոր ծառայության առաջին պատասխանատուն էր Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը: 1999թ. դեկտեմբերին ծառայության պատասխանատու նշանակվեց Տ. Արշեն աբեղա Սանոսյանը, որից հետո Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը: 2007 թ. հոկտեմբերից ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ է նշանակվել առաջին պատասխանատուն` գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Զորամասի գրադարանները համալրվել են հոգևոր գրականությամբ, բաժանվել են Աստվածաշունչ, «Էջմիածին» ամսագիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, հոգևոր բնույթի տարբեր գրքույկներ, աղոթագրքեր: