«Տրանսաերո» ավիաընկերության ինքնաթիռը «Շերեմետևո»-ում վթարային վայրեջք է կատարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տրանսաերո» ավիաընկերության ինքնաթիռը մայրաքաղաքային «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրեջք է կատարել: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն: Boeing 777 ինքնաթիռի արտակարգ վայրէջքը տեղի է ունեցել մայիսի 25-ին մոսկովյան ժամանակով ժամը 12:25 րոպեին: Նախնական տվյալներով` վթարի պատճառը ձախակողմյան շարժիչի հրդեհն է: Ինքնաթիռում եղել է 221 ուղևոր, որոնցից ոչ ոք չի տուժել:
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տրանսպորտի վարչության կենտրոնական շրջանի մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանից դուրս գալուց հետո:
Կարդացեք հոդվածը` Русский