Նորատուսի Սուրբ Աստվածածին միջնադարյան եկեղեցին վերանորոգված ու բարեկարգ զբոսաշրջիկներին կընդունի հաջորդ տարվանից

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին ամբողջովին կվերականգնվի իր ճարտարապետական բացառիկ ու վեհաշուք տեսքով` Նորատուսի խաչքարերի կողքին դառնալով հերթական գրավչություններից մեկը: Եկեղեցու վերականգնումը նոր թափ կհաղորդի զբոսաշրջությանը մարզում: Արդեն երրորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղապետարանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության համագործակցությամբ շարունակվում են միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց վերականգնման աշխատանքներն իրականացնող «Լեւգուգ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լյովա Ղուկասյանը, վերականգնման նախագծանախահաշվային արժեքը կազմել է մոտ 400 միլիոն դրամ, որից արդեն իրացվել է 170 միլիոն դրամը: Շինարարական աշխատանքներն այս տարի սկսվել եւ շարունակվում են ապրիլի վերջերից: Հիմնականում ավարտված են պատերի վերականգնման եւ ամրացման աշխատանքները, եւ այժմ ընթանում են կամարների, թաղերի եւ քիվերի վերականգնման աշխատանքերը, որից հետո սկսվելու է 12 նիստ ունեցող թմբուկի վերականգնման փուլը: «Եթե մինչեւ ձմռան ցրտերի սկսվելը կարողանանք ավարտել թմբուկի վերականգնման եւ լանջերի սալապատման աշխատանքները, եկող տարում կկարողանանք ավարտին հասցնել բուն վերականգնման աշխատանքները, ինչպես որ նախատեսված է ծրագրով եւ պայմանագրով»,- ասաց Լյովա Ղուկասյանը: Աշխատանքներն ընթանում են միայն ութ աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում, քանի որ վերականգնման համար նախատեսված շաղախը հանդիսանում է կիրը` այն հիմնական նյութը, որով շարվել է եկեղեցին, եւ որը չի կարող ամրանալ ութ աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Նորատուսի Սուրբ Աստվածածինը 23-րդ պատմական հուշարձանն է, որը վերականգնվում է «Լեւգուգ» ՓԲԸ շինարարների ուժերով:

Հայերեն

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել