1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոսմայստերից 4-ը կմասնակցեն շախմատի աշխարհիարագ եւ կայծակնային խաղի առաջնություններին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, օլիմպիական չեմպիոններ, գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը կմասնակցեն հունիսի 6-10-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք աշխարհի արագ եւ կայծակնային խաղի առաջնություններին:Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: