Արցախ

ԼՂՀ-ում բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ-ում բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի պատրաստության պլանի համաձայն` մայիսի 20-24-ն անց է կացվել բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն: Որպես ուսուցանվողներ մասնակցել են հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ու ենթակա զորամասերի հրամանատարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորքերի եւ հատկապես սպայակազմի ուսուցմանը նպաստող կարևոր այս միջոցառման ընթացքում պայմանականորեն խաղարկվել են միավորման բերումը «բարձր» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պաշտպանական մարտի կազմակերպումն ու վարումը և հարձակման նախապատրաստման գործողությունները:

Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը ներկա է եղել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկա հրամկազմին հաջող անցկացված զորավարժության համար և հավաստիացրել, որ այսուհետ ևս ամեն ինչ արվելու է պաշտպանության բանակի մարտունակության ներկա վիճակի պահպանման և հետագայում այն ավելի բարձրացնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում