Ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում Արցախի ուղղությամբ խախտել է 220 անգամ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արրդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: