Հիսուն գործատուներ աշխատանքով կապահովեն տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին

3 րոպեի ընթերցում

ԵՌԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին աշխատանքով ապահովելու նպատակով բուհն իր հարկի տակ աշխատանքի տոնավաճառ էր կազմակերպել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տոնավաճառին ներկա էին շուրջ 50 գործատուներ, որոնք ուսանողների համար իրականացրել են կրթական ծրագրեր և ուսանողներին տվել գործնական պրակտիկայի հնարավորություն:ԲուհիԿարիերայի և մարքեթինգի կենտրոնըմայիսի 25-ին կազմակերպված տոնավաճառը նախաձեռնել էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորեց երկու կառույցների համագործակցության շրջանակներում իրականացրած միջոցառումը: «Մեր նպատակներից մեկն այն է, որ մեր համալսարանների շրջանավարտները սահուն կերպով կարողանան անցում կատարել դեպի հայկական աշխատաշուկա: Այս տոնավաճառի շրջանակներում տրվում են բացառիկ հնարավորություններ, որպեսզի մենք կարողանանք աշխատանք փնտրող մեր երիտասարդներին, ովքեր ունեն դժվարություններ, հեշտությամբ օգնել գտնել համապատասխան աշխատանք, հնարավորություն տալ նրանց` զրուցել կարիերայի խորհրդատուների հետ, պարզաբանում ստանալ աշխատաշուկա մոտք գործելու մասին ցանկացած հարցի վերաբերյալ»,-ասաց Արտեմ Ասատրյանը:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանն էլ նշեց, որ մեծ պահանջ կա հաշվապահների, դիզայներների, նոր տեխնոլոգիաներով աշխատողների, արտադրության ղեկավարների և այլն: «Մենք մինչև մայիսի 1-ն ունեցել ենք շուրջ 85 հազար աշխատանք փնտրողներ, որոնք 16 տարեկանից բարձր են: Մեզ դիմողների թիվը հիմնականում տատանվում է 15 տոկոսով, ինչը կապված է տնտեսական աճի հետ»,-ասաց նա` նշելով, որ անցյալ տարի գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել մոտ 8 հազար մարդ, իսկ այս տարի մայիսի 1-ի դրությամբ` 3 հազար 670:

ԶՊԾ գործակալությունն արդեն հինգերորդ անգամ է կազմակերպում աշխատանքային տոնավաճառ: Հանրապետությունում ամենաշատն աշխատանք են փնտրում կանայք` անկախ տարիքից ու մասնագիտական հմտություններից:

Հայերեն

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել