1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է«Չեմպիոնների լիգա»-ի եզրափակչում իր թիմի հաղթանակի հնարավորության մասին:«Ես գիտեմ, թե ինչի է ընդունակ իմ թիմը եւ ասել եմ այդ մասին` թե «Յուվենտուս»-ի հետ խաղի առաջ եւ թե «Բարսելոնա»-ի: Մենք խաղում ենք ինչպես մեկ միասնություն, եթե կարողանանք խաղալ մեր ուժերի ներածին չափով ապա կհաղթենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Հայնկեսի խոսքերն է մեջբերում «Չեմպիոնների լիգա»-ի պաշտոնական կայքը:
«Չեմպիոնների լիգա»-ի եզրափակիչը կկայանա Լոնդոնի «Ուեմբել» մարզադաշտում մայիսի 25-ի երեկոյան: Եզրափակիչ հասած երկու ակումբերը`«Բավարիա»-ն եւ «Բորուսիա»-ն, կվիճարկեն Եվրոպայի լավագույն ակումբի տիտղոսը: