1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռաֆայել Կորրեան 3-րդ անգամ ստանձնել է Էկվադորի նախագահի պաշտոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նա հանդիսավոր երդումն ընդունել է մայրաքաղաք Կիտոյում:Մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել օտարերկրյա բազմաթիվպատվիրակություններ, ինչպես նաեւ Կորրեայի մտերիմ ընկերները՝ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը եւ Վենեսուելայի նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոն:
2013 թ. փետրվարի 17-ի ընտրության արդյունքներով` Կորրեան հավաքել է ձայների 57 տոկոսը, ինչը նրան մրցակիցների նկատմամբ հաղթանակ է ապահովել արդեն առաջին փուլում: Մայիսի 24-ին Կորրեան անցել է պետության ղեկավարի իր պաշտոնին, որը պաշտոնապես երկարաձգվել է մինչև 2017-ի մարտի 24-ը: