Նեյմարն ընտրություն կկատարի երկու ակումբների միջեւ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Սանթոս»-ի ներկայիս ֆուտբոլիստ Նեյմարն ընտրություն կկատարի երկու ակումբների միջեւ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել նրա նկատմամբ:«Սանթոս» ակումբի ղեկավարությունը, չնշելով ակումբների անունները, պաշտոնապես հայտարարել է, որ Նեյմարը ինքը պետք է ընտրի, թե որտեղ է ցանկանում խաղալ: Ոչ պաշտոնական լուրերի համաձայն` այդ երկու ակումբները` Մադրիդի «Ռեալ»-ն եւ կատալոնական «Բարսելոնա»-ն են:«Սա ինձ համար հպարտության մեծ առիթ է: Որոշումը պետք է կայացնեմ ընտանիքիս հետ, եւ ոչ թե հիմա` այս պահին, ոչ էլ մեկ-երկու օրից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նեյմարի խոսքերն է փոխանցում սպորտային լուրերի AS կայքը:
Նեյմարը ֆուտբոլային կարիերան սկսել է 1999-ից` խաղալով «Սանթոս»-ի երիտասարդական թիմում: 2010 թվականից Բրազիլիայի ազգային հավաքականի անդամ է եւ հասցրել է դառնալ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: