1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում ավտոբուսի պայթյունի հետեւանքով 16 երեխա է զոհվել:Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, ավտոբուսը 24 աշակերտներին տարել է Լահորա քաղաքից 112 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գուջրատ քաղաք՝ պարապմունքներ անցկացնելու համար: Երբ ընդամենը մի քանի կիլոմետր է մնացել դպրոց հասնելու համար, ավտոբուսի գազի բալոնն անսպասելի պայթել է, ինչի հետեւանքով 16 երեխաներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչը տեղում մահացել են: Եվս յոթ դպրոցականներ ծանր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության աշխատակիցը լրագրողներին տեղեկացրել է, որ պայթյունը, հավանաբար, առաջացել է կայծի հետեւանքով, երբ վարորդը փորձել է մեքենայի շարժչին մատակարարվող գազը փոխել բենզինով: Ահաբեկչության տարբերակն առայժմ չի դիտարկվում: