Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  անդամներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամների:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հանրապետության ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունը՝ այն որակելով որպես համահայկական ամենակայացած կառույցներից մեկը, որն իր ստեղծման օրից ակտիվորեն մասնակցում է հայրենիքի զարգացման ու զորացման գործին՝ հավելելով, որ առանց այս կառույցի անհնարին կլիներ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ եւ ամուր կանգնել կայուն զարգացման ուղու վրա:

Հանդիպմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում