Մշակույթ

Dorians-ը շնորհակալություն կհայտնի երկրպագուներին բացօթյա համերգի միջոցով

2 րոպեի ընթերցում

Dorians-ը շնորհակալություն կհայտնի երկրպագուներին բացօթյա համերգի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Dorians խումբը բացօթյա անվճար համերգով շնորհակալություն կհայտնի երկրպագուներին «Եվրատեսիլ 2013»-ում աջակցության համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին խմբի PR բաժնից, համերգը կկայանա հունիսի 1-ին Կասկադի տարածքում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված` «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Dorians-ը ելույթը կսկսվի ժամը 21:00-ին:

«Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում, մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից: «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին, եւ հուսով ենք հունիսի 1-ին Կասկադում հանդիպել մեր երկրպագուներից շատերին: Ուրախ ենք, որ ելույթ ենք ունենալու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով եւ կփորձենք անակնկալ մատուցել` տոնին համահունչ», - ասված է Dorians-ի հաղորդագրության մեջ: «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի պատվիրակ «Դորիանս» ռոք խումբը ներկայացրեց Lonely planet երգը, որի երաժշտության հեղինակն էր անգլիական Black Sabbath աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, խոսքերինը` Վարդան Զադոյանը: Մի շարք լրատվամիջոցներ եւ ոլորտի ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում ծավալված քննարկումներում եւ հեռուստատեսային հաղորդումներում միաձայն նշում էին, որ «Դորիանս»-ը բարձր մակարդակով ներկայացավ եվրատեսիլյան բեմում` չնայած չկարողացավ հայտնվել լավագույն տասնյակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում