ԵՃՇՊՀ քաղաքշինության ամբիոնը վերանվանվել է Արծվին Գրիգորյանի անվամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի քաղաքաշինության ամբիոնը գիտական խորհրդի նիստի որոշմամբ անվանվել է վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՃՇՊՀ-ի մամուլի ծառայությունից, անվանակոչման հանդիսավոր բացմանը ներկա են եղել համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, պրոռեկտոր Յուրի Սափարյանը Ճարտարապետության դոկտոր,պրոֆեսոր, միջազգային ճարտարապետության ակադեմիայի պրոֆեսոր Գարրի Ռաշիդյանը, ճարտարապետության դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բարսեղյանը, քաղաքաշինության ամբիոնի ղեկավար Սիրեկան Օհանյանը, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը և ճարտարապետության ոլորտում ճանաչված այլ դեմքեր:

Ներկաները բարձր են գնահատել Արծվին Գրիգորյանի դերը Հայաստանի ճարտարապետության զարգացման գործում, ընդգծել նրա մեծ վաստակը գալիք սերնդի կրթման ոլորտում՝ առանձնացնելով նրա մարդկային բարձր հատկանիշները ու իրեն բնորոշ հումորը:

«Ես իմ շնորհակալություն եմ հայտնում պարոն ռեկտորին, համալսարանի աշխատակազմին և ուսանողներին` ոչ միայն հայրիկիս հիշատակը հավերժացնելու, այլև այս քայլովքաղաքի դերն ու նշանակություննառանձնակի կարևորելու համար»-, իր խոսքում ասել է վաստակաշատ ճարտարապետի դուստր, դիզայներ Արևիկ Գրիգորյանը:

Մեծ է նշանավոր գիտնական քաղաքաշինարարի ու նկարչի ներդրումը հայրենի ճարտարապետության մեջ: Նրան են պատկանում Երևանի լանդշաֆտային կազմակերպման և կանաչապատման ուրվագիծը,1972թ.-ին քաղաքի գլխավոր հատակագծի աշխատանքների մի մասը, 1960-1962թթ. և 1965-ին Հրազդանի կիրճի գլխավոր հատակագիծը և Երևանյան լճի լանդշավտային ճարտարապետությունը, 1968թ-ին Մոսկվայում ժողովրդական տնտեսության ցուցանմուշների ցուցահանդեսում Հայաստանի պուրակը և այլն: Նրա գրչին են պատկանում «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» համահեղինակ ( ճարտարապետ Մ. Թովմասյան ), «Հայաստանի ժամանակակից ճարտարապետություն», «ժամանակակից քաղաքի լանդշաֆտը» գրքերը և այլն:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA