ՀՀ-ն ու Արցախը համատեղ պատրաստվում են կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմանը

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 Մայիսի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արցախում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների օրակարգի հիմնական հարցը վերաբերում է 2014 թվականից Հայաստանում և Արցախում ներդրվող կենսաթոշակային նոր համակարգին առնչվող հարցերը: Բարեփոխումներին առնչվող հերթական քննարկումը կայացավ մայիսի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում, որին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ֆինանսների փոխնախարարը, մասնավորապես, նշեց, որ համակարգի ներդրումը նպատակ ունի անմիջական կապ հաստատել անհատի կողմից կատարվող հատկացումների և հետագայում վճարվելիք կենսաթոշակների չափերի միջև: Այդպիսով մարդիկ կձգտեն աշխատել պետության համար տեսանելի դաշտում, կատարել համապատասխան փոխանցումները կենսաթոշակային կուտակային համակարգին, որպեսզի հետագայում ստանան համապատասխան կենսաթոշակ: «Ներդրվող կենսաթոշակային նոր համակարգի կրողը հասարակությունն է, ուստի բարեփոխման արդյունքը ուղղակիորեն կապված է հասարակության կողմից դրա ճիշտ ընկալման հետ»,-ասաց Վարդան Արամյանը:

Հետևեց բուռն ու հանգամանալից քննարկում, հնչեցին տարբեր տեսակետեր, որոնք վերաբերում էին նոր համակարգի թափանցիկությանն ու օրենսդրական դաշտի համապատասխանեցմանը: Նիստի ավարտին «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը նշեց, որ տպավորված է ԼՂՀ կառավարության աշխատանքով, որովհետև կարճ ժամանակում կարողացել են այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք կատարել: «Կառավարության ջանքերը հաջողության են հասնում, երբ հանրության մեջ կա միասնական կարծիք, որ այս բարեփոխումները ճիշտ են, որ դրանք միտված են տնտեսական զարգացմանը, և որ դրանց հիմքում կանգնած է մարդը որպես ապագա կենսաթոշակառու»,-ասաց Արամյանը՝ նշելով, որ կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ ՀՀ-ի և Արցախի ֆինանսների նախարարությունների համատեղ ջանքերով լուրջ աշխատանքներ են տարվում: Վարդան Արամյանի խոսքով` մինչ այժմ բարեփոխումների ուղղությամբ իրականացրած աշխատանքներն արդեն թույլ են տալիս հավատալ, որ կենսաթոշակային նոր համակարգի մեկնարկը նախատեսված ժամկետից չի ուշանա:

Հայերեն

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել