Հասարակական

Հրշեջ-փրկարարները փրկել են գազօջախի վրա կերակրի այրումից ծխահարված 21-ամյա Անժելայի կյանքը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները փրկել են գազօջախի վրա կերակրի այրումից ծխահարված 21-ամյա Անժելայի կյանքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 24-ին` ժամը 19.06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 1 շենքի 58-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ինչից հետո պարզվել է, որ գազօջախի վրա այրվել է կերակուր, որի հետևանքով Անժելա Խորենյանը (ծնվ. 1992 թ.) ծխահարվել է: Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը` հրշեջ-փրկարարները վերջինիս ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Շտապօգնության աշխատակիցները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում