1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական ակադեմիական փոխանակության ծրագրի`DAAD-ի կողմիցմայիսի 27-ին Երեւանում հայ ուսանողներին կշնորհվեն կրթաթոշակներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրթաթոշակների շնորհման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանում Գերմանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը կշնորհի կրթաթոշակ ստացողներին DAAD-ի վկայագրերը:
Հայաստանի անկախացումից ի վեր ավելի քան 2200 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել DAAD-ից իրենց գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար: Գերմանական բուհերը նաեւ անգլերեն լեզվով առաջարկում են ավելի քան 100 միջազգային բակալավրի դասընթացներ, 650 մագիստրոսական և մոտ 300 ասպիրանտական դասընթացներ:
Գերմանական տարբեր դրամաշնորհային ծրագրերի կողմից հայ բուհավարտներին, ասպիրանտներին, հետազոտողներներին, գիտնականներին շնորհվել է ավելի քան 250 կրթաթոշակ, որոնցից 102-ը` DAAD-ի կողմից: