Երեւանում հանդիսավորությամբ նշվել է Արգենտինայի ազգային օրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արգենտինայի Հանրապետության Դեսպանությունը տոնել է Արգենտինայի Ազգային Տոնը`Մայիսյան Հեղափոխության 203-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնական միջոցառմանը ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, ազգային և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ներկայացուցիչներ մշակույթի և արվեստի, լրատվամիջոցների ոլորտից և այլոք: Հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսել արգենտինյան գինի և խորոված` ի թիվս այդ երկրին բնորոշ ուտեստների: Ներկաները նաեւ վայելել են արգենտինյան տանգոյի ներկայացում հայկական «Օվո» երաժշտական խմբի կատարմամբ:

ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ալվարեզ Ռիվերան իր ողջույնի խոսքում շնորհակալություևն է հայտնել ներկաներին Մայիսյան Հեղափոխության 203-ամյակը միասին նշելու համար:

«Այս տարի մենք նաև նշում ենք Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21-ամյակը: Այդ պահից ի վեր մեր երկրների միջև կապերը հաստատուն կերպով աճել են տարբեր ուղղություններով և բազմաթիվ ոլորտներում: Որպես մի քանի օրինակ նշեմ, որ իմ ժամանումից ի վեր անցած տարվա ընթացքում ընդունել ենք մեր արտաքին գործերի նախարարին և բոլորովին վերջերս` մեր փոխնախագահին:

Այս ժամանակահատվածում մենք վկա ենք եղել առևտրի և ներդրումների հոսքերի աճին, որը մեզ թույլ է տալիս լինել շատ լավատես ապագայի հանդեպ: Ցուցադրվել են արգենտինյան մշակույթի և գեղարվեստի արտահայտումները, և հիանալի էր տեսնել այդպիսի հետաքրքրված ունկնդիր` հավաքված Երևանում ապրիլ ամսին տեղի ունեցած Տանգոյի Փառատոնին: Մի քանի շաբաթ առաջ մենք նշեցինք Մալբեկի համաշխարհային օրը արգենտինյան գինիների որակը գնահատող գինու մեծաթիվ սիրահարների հետ: Չնայած շատ ձեռքբերումներ ենք ունեցել, դեռևս կան աշխատելու շատ ոլորտներ և բացահայտելու համագործակցության շատ ուղիներ:

Մեր ժողովուրդների միջև պատմական կապերը գալիս են հեռավոր անցյալից: Ինչպես քաջատեղյակ եք` հայկական համայնքը Արգենտինայում 20-րդ դարի առաջին կեսից ի վեր իր աշխատանքով, ջանքերով և խելամտությամբ մեծ աջակցություն է ցուցաբերել մեր երկրին` աչքի ընկնելով բիզնեսի, արվեստի, քաղաքականության և կյանքի շատ այլ ոլորտներում:

Վերջիվերջո, կցանկանայի, որ դուք բարձրացնեիք այս բաժակն ինձ հետ, որը մենք կանենք այս հիասքանչ արգենտինյան գինով, մեր երկրի և հայ-արգենտինյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ասել է դեսպանը:

Մայիսի 25-ին սկիզբ են դրվել մի շարք հեղափոխական իրադարձություններ, որոնք ճանապարհ հարթեցին Արգենտինյան առաջին ազգային կառավարության համար: Դրանք 1816 թվականին ավարտվեցին Անկախության հռչակագրի ընդունմամբ:

Հայերեն English

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան