Տնտեսություն

Որոշ գործարարներ արդեն փոխանցում են կատարել կարկտից տուժած գյուղացիներին օգնելու հիմնադրամին

2 րոպեի ընթերցում

Որոշ գործարարներ արդեն փոխանցում են կատարել կարկտից տուժած գյուղացիներին օգնելու հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը հանրապետության մի շարք շրջաններում կարկտահարությունից տուժած ընտանիքներին օգնելու նպատակով հրավիրել է նախագահության արտահերթ նիստ, որի ժամանակ որոշվել է դիմել արդյունաբերողներին և գործարարներին՝ օգնության գումար փոխանցելու ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրամ, հասցեն՝ ք. Երևան,Մամիկոնյանց 39/ա, հ|հ 160485186615, ՎՏԲ –Հայաստան բանկի գլխավոր գրասենյակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն կատարվել են առաջին փոխանցումները՝ «ԱՊԱՎԵՆ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը, «ՖԼԵՇ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանն ու «ԵՎՐՈԹԵՐՄ» ընկերության նախագահ Էդուարդ Ղազարյանը փոխանցել են 2 միլիոնական դրամ: Վերջնական արդյունքները կհրապարակվեն։

Արմավիրի մարզում մայիսի 12-ին տեղացել էր ուժեղ կարկուտ, որից վնասվել էին մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների,Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերիգյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները: ՀՀ կառավարությունը բազմակողմ օժանդակություն ցույց կտա աղետից տուժած գյուղացիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում