Երեւանում գովազդային պաստառների թերությունները պետք է շտկվեն մինչեւ մայիսի 29-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու Լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են մայրաքաղաքում առկա և գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը տեղեկացրել է, որ տնտեսվարողների կողմից շենքերի ճակատային հատվածներում փակցված գովազդային պաստառները, ինչպես նաև գովազդային վահանակները պետք է համապատասխանեն «Գովազդի մասին» ՀՀ օրենքին և Երևանի ավագանու ոլորտը կարգավորող որոշումներին: Այդ նպատակով քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ՝ օրենքը խախտող գովազդներն ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու պահանջով: Թերությունների վերացման վերջնաժամկետ սահմանվել է մայիսի 29-ը: Այդ դեպքում տնտեսվարողները կխուսափեն վարչական պատասխանատվությունից: Արազ Բաղդասարյանն ընդգծել է, որ տնտեսվարողներին կտրվի անվճար մասնագիտական խորհրդատվություն: Դիզայներական ծառայությունները ևս, ի դեպ, կմատուցվեն անվճար:

«Համատեղ այս աշխատանքի շնորհիվ մենք ոչ միայն քաղաքի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիր ենք լուծում, այլև համապատասխանեցնում ենք տեղադրված գովազդներն օրենքի պահանջներին: Շրջայցերի արդյունքում կգույքագրենք թերություններն, ու կկազմվեն համապատասխան վարչական արձանագրություններ: Ըստ օրենքի՝ գրվածքները ոչ միայն պետք լինեն հայերենով, այլև դրանք իրենց տառաչափով, դիրքով ևս պետք է չզիջեն օտարալեզվին»,- նշել է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը: Անդրադառնալով հարցին՝ Լիլիթ Հարությունյանը նշել է, որ համագործակցության հիմնական նպատակը ՀՀ պետական լեզուն՝ հայերենը, կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գովազդների դեպքում ևս կիրառելի դարձնելն է:

«Վստահ եմ, որ քաղաքապետարանի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ և տեսանելի: Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր կլինի քայլ առ քայլ այս խնդրին վերջնական լուծում տալ»,- նշել է լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA