Մշակույթ

Ֆրանսահայ կոմպոզիտորը հաղթել է Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական հեղինակավոր մրցույթում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ կոմպոզիտորը հաղթել է Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական հեղինակավոր մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանըհաղթել էԲելգիայիԵղիսաբեթ թագուհու անվան երաժշտական մրցույթում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»` վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքը`Պետրոսյանն արժանացել է10 հազար եվրո գրան պրի մրցանակի`որպես կոմպոզիտոր:

Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական մրցույթը համարվում էաշխարհի ամենահեղինակավոր և ամենաբարդ երաժշտական մրցույթներից մեկը։ Այն բաղկացած է ջութակի, դաշնամուրի, կոմպոզիտորության և երգի բաժիններից:2005 թվականին ջութակի մրցույթում հաղթել էր հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

ՄիշելՊետրոսյանի`դաշնամուրի և նվագախմբի համար գրված «In the Wake of Ea»համերգը մայիսի 27-ից հունիսի 1-ըկներկայացվի Բրյուսելի Գեղարվեստական արվեստի կենտրոնում` Բելգիայի Ազգային նվագախմբի և2013 թվականի դաշնամուրի մրցույթի12 ֆինալիստների կատարմամբ:Դիրիժորն է Մարին Ալսոպը:

Ֆինալիստների12 կատարումներն ուղիղ եթերով կհեռարձակվենռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով, ապա կամփոփվեն ձայներիզի մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում