Աբխազիայի նախագահը Մոսկվայի պատրիարքարանին խնդրել է ձեռնադրել աբխազական եպիսկոպոսին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահ Սերգեյ Անկվաբը խնդրում է մոսկովյան պատրիարքությանը` հովանավորության տակ առնել աբխազական եպիսկոպոսությունը եւ ձեռնադրել եպիսկոպոսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Հաշվի առնելով, որ հավատացյալներին անհնար է թողնել առանց հոգեւոր սննդի եւ նկատի առնելով ռուսական եւ աբխազական ուղղափառ եկեղեցիների պատմական կապը, ես գտնում եմ, որ այդ բարձր առաքելությունը պետք է եւ կարող է իր վրա վերցնել Մոսկովյան պատրիարքությունը»,- ասել է Անկվաբը:

Հայերեն Русский