Սպորտ

2015-ից Եվրոպայի լիգայի հաղթող թիմն իրավունք կստանա խաղալ Չեմպիոնների լիգայում

1 րոպեի ընթերցում

 2015-ից Եվրոպայի լիգայի հաղթող թիմն իրավունք կստանա խաղալ Չեմպիոնների լիգայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի հաղթողը 2015թ-ից իրավունք կստանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այսպիսի որոշում է կայացվել ՈՒԵՖԱ-ի համագումարի ժամանակ:

ՈւԵՖԱ-ն եւ Եվրոպական ակումբների ասոցիացիան երկար ժամանակ բանակցություններ էին վարում Եվրոպայի լիգայի նկատմամբ ակումբների հետաքրքրություններն ավելացնելու համար, ինչի արդյունքում որոշվել է մրցաշարի հաղթողին ավելի հեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորություն տալ: ՈՒԵՖԱ-ի մասնագետները վստահ են, որ նոր որոշումը ոչ միայն ակումբներին,այլ նաեւ երկրպագուներին եւ լրագրողներինկստիպի ավելի լուրջ մոտենալ այս մրցաշարին:

Սպասվում է, որ ՈՒԵՖԱ-ն կընդունի եւս մեկ որոշում` Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք ստացող 4 ակումբների թիվը հասցնել 5-ի այն դեպքում, եթե Եվրոպայի լիգայում հաղթած ակումբն իր երկրի ազգային առաջնությունում չի կարողացել տեղ զբաղեցնել աղյուսակի այն հատվածում, որը Չեմպիոնների լիգայի ուղեգիր է տալիս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում