Միջազգային

Չեխիայում գողություններն արձանագրել են անսպասելի աճ

1 րոպեի ընթերցում

Չեխիայում գողություններն արձանագրել են անսպասելի աճ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարի չեխական խանութներից գրեթե 4 միլիոն եվրոյի իրեր են գողացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով է RIA Novosti-ն, իրավիճակն ավելի է բարդացնում այս տարվա հունվարի 1-ից հայտարարված համաներումը, ինչի արդյունքում ազատության մեջ են հայտնվել բազմաթիվ բանտարկյալներ:

Նշվում է, որ հրապարակված տվյալները վերաբերում են միայն խոշոր խանութներին, եւ եթե հաշվի առնվեն նաև առևտրի փոքր կետերը, ապա այդ գումարը զգալիորեն կմեծանա:2013թ. առաջին ամիսներին կատարված գողությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել է:

Դիտարկումներ կան, որ մարդիկ Չեխիայում գողություն են անում այն պատճառով, որ տնտեսական ճգնաժամն ու ցածր կենսաթոշակը նրանց ֆինանսական ծանր կացության մեջ են դնում:

Կապված գողությունների թվի աճի հետ՝ չեխական խանութները ուժեղացնում են անվտանգությունը, ինչը գնաճի առիթ կհանդիսանա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում