1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում «Հանուն ազատ քաղաքացու» նոր շարժում է հիմնադրվել: Հիմնադիր ժողովը տեղի է ունեցել ապրիլի 5-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Բաքվի Մամուլի կենտրոնում կառույցի շնորհանդեսի ժամանակ շարժման մամուլի քարտուղար Ռաշիդ Մանսուրովը (Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ) հատնել է, որ շարժման հիմնական նպատակը մարդու իրավունքների եւ ազատությունների համար պայքարն է: «Մեր ծրագրային նպատակը արդարացի հասարակությունն է, մեր կարգախոսը` եղիր քո իրավունքի տերը», -ասել է նա:Շարժումն ընդդիմադիր է իշխանություններին եւ դեռեւս որոշված չէ` նրա ներկայացուցիչը կմասնակցի արդյոք առաջիկա նախագահական ընտրություններին կամ կպաշտպանի որեւէ թեկնածուի, թե ոչ: Շարժման ղեկավարման խորհուրդը բաղկացած է 9 մարդուց եւ նախագահ չունի: «Հանուն ազատ քաղաքացու» շարժման անդամները 75 հոգի են: Շարժումը բաժանմունքներ ունի Բաքվի Բինագադիի, Յասամալիի, Նարիմանովի շրջաններում: