Ադրբեջանում ռուսական եկեղեցին հայտնվել է փլուզման եզրին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Պոկրովկա (վերջերս վերանվանվել է Գյունաշլի) գյուղի բնակիչները հայտնել են, որ անցյալ դարասկզբին մոլոկանների կողմից գյուղում կառուցված եկեղեցին հայտնվել է փլուզման եզրին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գյուղի բնակչությունը խնդրանքով դիմել է haqqin.az լրատվական կայքին, որպեսզի Ադրբեջանի ռուսական համայնքի, Բաքվում Ռուսաստանի դեսպանատան, եկեղեցիների բարերարների ուշադրությունը հրավիրի 1914 թ-ին կառուցված ռուսական եկեղեցու աղետալի վիճակի վրա: Գյուղում ռուսական եկեղեցին գործել է նաեւ խորհրդային շրջանում եւ մոլոկանների կողմից մշտապես պահպանվել լավ վիճակում: Սակայն` Խորհրդային միության փլուզումից հետո մոլոկանները զանգվածաբար սկսել են հեռանալ Ադրբեջանից, տեղի իշխանությունների կողմից եկեղեցին մատնվել է անուշադրության եւ անտարբերության, ինչի հետեւանքով այժմ այն կանգնել է ավերվելու վտանգի առաջ:
«Բայց չէ որ այն պատմական հիշողություն եւ ճարտարապետական հուշարձան է», -նամակում նշել են գյուղացիները: Գյունեշլի դարձած Պոկրովկա գյուղում այժմ միայն ադրբեջանցիներ են բնակվում: