Լավրովը եւ Քերին մայիսի 27-ին հանդիպում կանցկացնեն Փարիզում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 27-ին Փարիզում հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր:
Աղբյուրը հավաստել Է հանդիպման փաստը, բայց ասվածին որեւԷ մանրամասն չի ավելացրել:
Առաջիկա հանդիպումը վեցերորդը կդառնա տարեսկզբից ի վեր: Վերջին անգամ Լավրովը եւ Քերին մայիսի կեսին հանդիպել են շվեյցարական Կիրունայում:
Ինչպես սպասվում Է, հանդիպմանը կարծարծվի Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովի գումարումը: «Ժնեւ-2»-ը կազմակերպելու նախաձեռնությամբ Լավրովը եւ Քերին հանդես են եկել այս տարվա մայիսի սկզբին պետքարտուղարի` Մոսկվա այցի ընթացքում: