Տնտեսություն

«Նոյան»-ը կգնի կարկտահարությունից վնասված բերքն առանց արժեքի նվազեցման

1 րոպեի ընթերցում

«Նոյան»-ը կգնի կարկտահարությունից վնասված բերքն առանց արժեքի նվազեցման

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոյան» բնական հյութերի գործարանը կգնի Արմավիրի մարզում կարկտահարությունից մասնակի վնասված եւ շուկայում վաճառվելու ոչ պիտանի բերքնառանց արժեքը նվազեցնելու: Մայիսի 24-ին, ներկայացնելով միջազգային կառույցներից վարկային նոր միջոցների ներգրավման իրենց քայլերը, լրագրողներին այս մասին վստահեցրեց «Նոյան» ընկերության հիմնադիր եւ նախագահ Էդուարդ Ղազարյանը:

«Նոյան»-ի նախագահը նշեց, որ նման ուժգնության կարկուտ նախկինում չէր տեսել: «Տեղեր կան, ուր բերքը 100 տոկոսով է վնասվել, տեղեր կան` մասնակի: Այդ վնասված բերքը շուկայում վաճառվելու ենթակա չէ, դա կգնա վերամշակման, եւ մենք անպայման ամբողջ այդ բերքը կընդունենք վերամշակման՝ առանց գները նվազեցնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոստացավ Ղազարյանը:

Արմավիրի մարզում մայիսի 12-ին տեղացել էր ուժեղ կարկուտ, որից վնասվել էին մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների,Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերիգյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները: ՀՀ կառավարությունը բազմակողմ օժանդակություն ցույց կտա աղետից տուժած գյուղացիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում