Ռուսաստանի եւ Սերբիայի նախագահները հռչակագիր են ստորագրել ռազմավարական գործընկերության մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Տոմիսլավ Նիկոլիչը մայիսի 24-ին Հռչակագիր են ստորագրել Ռուսաստանի Դաշնության եւ Սերբիայի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ինչպես ավելի վաղ նշել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այդ փաստաթուղթը երկար Էր նախապատրաստվում, բայց դրա ստորագրումը թույլ կտա Ռուսաստանի եւ Սերբիայի հարաբերությունները հասցնել նոր մակարդակի:
Հանդիպմանը Սերբիայի նախագահը շնորհակալություն Է հայտնել Ռուսաստանին Կոսովոյի խնդրում նրա դիրքորոշման համար: