1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա)եւ Յան Քելիին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆմամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի շարունակական հայտարարությունների վրա, որոնք չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը: