Պաղեստինի եւ Իսրայելի ղեկավարները շուտով ստիպված կլինեն դժվարին որոշումներ ընդունել. Ջոն Քերի
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին «շատ արդյունավետ» Է համարում Պաղեստինի եւ Իսրայելի ղեկավարների հետ մայիսի 24-ին ավարտված երկօրյա բանակցությունները: Այդ մասին նա լրագրողներին հայտնել Է Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանից մեկնելուց առաջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Մենք մոտենում ենք այն պահին, երբ Պաղեստինի եւ Իսրայելի ղեկավարները պետք Է դժվարին որոշումներ ընդունեն»,-նշել Է Քերին: Այդ կապակցությամբ նա երկու կողմերին Էլ հորդորել Է ձեռնպահ մնալ հրահրիչ գործողություններից, որոնք «մեզ հետ են մղում», եւ դրա փոխարեն կենտրոնանալ պաղեստինա-իսրայելական ուղղակի բանակցությունների վերսկսման ճանապարհին առաջընթացի հասնելու վրա:
Մայիսի 23-ին պետքարտուղարն իրադրությունը քննարկել Է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ արդարադատության նախարար Ցիպի Լիվնիի հետ, ով պատասխանատու Է պաղեստինցիների հետ բանակցությունների համար: Նույն օրը նա այցելել Է Ռամալլահ եւ բանակցություններ վարել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Կոնսուլտացիաների այս փուլի ավարտին Քերին մայիսի 24-ին մեկ անգամ եւս հանդիպել Է Նաթանյահուի հետ: