Դամասկոսը մերժել Է ընդդիմության առաջնորդի նախաձեռնությունը, որը նախագահ Ասադին առաջարկել Է հեռանալ երկրից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրում գործող սիրիական ընդդիմության ազդեցիկ առաջնորդ շեյխ Ահմեդ Մուազ ալ Խաթիբը, որը մասնակցում Է Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի (ԸՀՈւԱԿ)՝ Ստամբուլում ընթացող խորհրդակցության աշխատանքին, ներկայացրել Է Սիրիայի հակամարտութ5ան քաղաքական կարգավորման «ճանապարհի քարտեզը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես մայիսի 24-ին տեղեկացրել Է համարաբական «Ալ-Հայաթ» թերթը, ալ Խաթիբի նախաձեռնությունը, որը հրապարակվել Էլ «Ժնեւ-2» միջազգային խորհրդաժողովի գումարման նախաշեմին, նախատեսում Է, որ նախագահ Բաշար Ասադն առաջիկա 20 օրվա ընթացքում իր լիազորությունները կփոխանցի փոխնախագահ Ֆարուք Շարաային կամ վարչապետ Վայիլ ալ Հալքիին: Սիրիայի առաջնորդին առաջարկվել Է իր ազգականների եւ 500 մերձավոր օգնականների հետ միասին հեռանալ երկրից: Դրա հետ մեկտեղ ընդդիմությունը չի երաշխավորում Ասադի անձեռնմխելիությունը նրա ռեժիմի պատերազմական հանցագործությունների հնարավոր միջազգային դատական հետապնդումից:

Ինչպես հաղորդել Է «Սուրիա ալ Էն» լրատվական գործակալությունը, Դամասկոսում հընթացս մերժել են ալ Խաթիբի ծրագիրը, որն «անհեթեթ Է ահաբեկչական ելուզակախմբերից երկիրն ազատագրող սիրիական բանակի ռազմական հաջողությունների ֆոնի վրա»: Մեկնաբանության մեջ նշվում Է, որ ընդդիմության վտարանդի հատվածը գտնվում Է արտաքին ուժերի խիստ ազդեցության ներքո, որոնք իրենց կամքն են պարտադրում նրան: Սիրիական կառավարության կարծիքով՝ խորհրդաժողովը պետք Է կայանա առանց որեւԷ նախնական պայմանի, եւ դրան պետք Է մասնակցեն «նրանք, ովքեր շահագրգռված են ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ»:

Նախագահ Ասադն ինքը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու հարցում կառավարության դիրքորոշումն անփոփոխ Է:

«Ահաբեկիչների եւ բոլոր նրանց դեմ մղվող պայքարում, ովքեր նրանց պաշտպանում են տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով, ինչպես նաեւ ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու պայմաններում Սիրիայի դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է Ասադը Թունիսի կուսակցությունների ու շարժումների ներկայացուցիչների հետ մայիսի 23-ին կայացած հանդիպմանը:

Իր ելույթում նա հորդորել է արաբներին «պաշտպանել իրենց ինքնատիպությունն ու արաբիզմի արժեքները», որպեսզի դիմակայեն այն բացասական փոփոխություններին, որոնք այժմ տեղի են ունենում արաբական աշխարհում: Նշելով, որ սիրիացիները գնահատում են Թունիսի ժողովրդի աջակցությունը, Ասադն ընդգծել է, թե այն թունիսցիները, որոնք կռվելու են եկել Սիրիա, «միայն իրենք իրենց են ներկայացնում»:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA