Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Վիտոլդ Լութոսլավսկուն նվիրված երեկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լեհաստանի օրերի շրջանակումմայիսի 27-ինկոմպոզիտոր ՎիտոլդԼութոսլավսկուննվիրվածերեկո տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից` երեկոն կմեկնարկի Հայկ Մելիքյանի եւ Կարեն Շահգալդյանի համերգով, որին կհաջորդի Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանի դասախոսությունը` նվիրված Վիտոլդ Լութոսլավսկուն:

Ծրագրում կհնչեն «Պարտիտա», «Բուկոլիքս», «Ժողովրդական մեղեդիներ» ստեղծագործությունները:

2013 թվականին Լեհաստանը տոնում է Վիտոլդ Լութոսլավսկու տարին: Լութոսլավսկին` երգահան, դաշնակահար եւ դիրիժոր, դասվում է հանրահայտ լեհ երգահանների շարքին` Շոպենի և Շիմանովսկու կողքին: Նա ունի հիանալի ստեղծագործություններ սիմֆոնիկ նվագախմբի և թատերական երաժշտության համար, ինչպես նաև մանկական երգեր: «Ավելի քան 60 տարվա ընթացքում նրա ստեղծագործությունները հանդիսացել են աշխարհի բոլոր հռչակավոր համերգասրահների երգացանկի մի մաս` բացահայտելով գեղեցկության նոր հորիզոններ եւ մինչ այժմ անհայտ ուղիներ` հասկանալու եւ տեսնելու մեզ շրջապատող աշխարհը»,- նշված է Լեհաստանի սեյմի որոշման մեջ, որով 2013-ը հռչակվում է Վիտոլդ Լութոսլավսկու տարի:

Երեւանում ապրիլի 25-ից մեկնարկել են Հայաստանում լեհական օրերը, որոնց շրջանակներում մինչեւ հունիսի 4-ը մշակութային բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում` հնարավորություն տալով հայերին ավելի մոտիկից ծանոթանալ լեհական մշակույթին եւ ավանդույթներին:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA