Տարածաշրջանային

Թուրքիայում ձերբակալվել են Իրանի օգտին աշխատող մարմնավաճառներ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալվել են Իրանի օգտին աշխատող  մարմնավաճառներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի` Հայաստանին սահմանակից Իգդիրում մարմնավաճառության եւ լրտեսության դեմ պայքարի շրջանակում անվտանգության մարմինների կողմից մայիսի 8-ին անցկացված գործողությունների արդյունքում 24 մարդ է ձերբակալվել: Նրանց կասկածում են Իրանի օգտին լրտեսության մեջ: Ձերբակալվածներից 10-ն իրանցի կանայք են: 8 հոգի կալանավորվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Իգդիրի ոստիկանության` այդ մասին արած հայտարարության մեջ ասվում է, որ իրանցի կանայք Թուրքիայում զբաղվել են լրտեսությամբ: Նշվում է, որ նրանք մաքսանենգ ճանապարհով բերվել են Թուրքիա եւ մութայի մեթոդով (ժամանակավոր կրոնական ամուսնություն) կապ հաստատել բարձրաստիճան թուրք տղամարդկանց հետ, գաղտնի տեղեկություններ քաղել եւ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք ուղարկել են Իրանի հեղափոխության պահապանների հետախուզությանը: Ձերբակալված կանանց մոտ հայտնաբերվել են թուրք պաշտոնյաների եւ զինվորականների անուններ, նրանց մերկ լուսանկարներն ու հեռախոսահամարները եւ խիստ անձնական տվյալներ: Իրանցի կանայք խստովանել են, որ Թուրքիայում փող աշխատելու նպատակով զբաղվել են մարմանավաճառությամբ, սակայն հերքել են լրտեսության մեջ մեղադրանքները: Ձերբակալված 10 իրանցի կանայք արտաքսվել են Թուրքիայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում