Միջազգային

Չեխիան մտադիր չԷ շտապել եվրոգոտուն անդամակցելու հարցում

1 րոպեի ընթերցում

Չեխիան մտադիր չԷ շտապել եվրոգոտուն անդամակցելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիան մտադիր չԷ շտապել եվրոյի գոտի մտնելու հարցում: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է Չեխիայի Հանրապետության վարչապետ Պյոտր Նեչասը Ռուսաստան կատարելիք այցի նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ կառավարությունը մտադիր չԷ եվրոյին անցնելու ճշգրիտ ժամկետ նշանակել»,-ասել Է նա:

Նեչասը երեք պատճառ Է նշել, որոնց հաշվառմամբ նախարարների իր կաբինետը շեշտը չի դնում Եվրոպայի միասնական արժութային գոտուն արագորեն միանալու վրա:

Նախեւառաջ, մենք պետք Է ամրապնդենք մեր ֆինանսական համակարգը, երկրորդ՝ դոլարի եւ եվրոյի նկատմամբ չեխական կրոնի ճկուն փոխարժեքը շատ շահավետ Է երկրի տնտեսության համար, եւ, երրորդ՝ վերջին տարիների ընթացքում եվրոգոտու իրադրությունը դրամատիկ կերպով փոխվել Է այն իրավիճակի համեմատությամբ, որ կար 4-5 տարի առաջ»,-պարզաբանել Է Չեխիայի կառավարության ղեկավարը: «Ուստի մենք որեւԷ պատճառ չունենք շտապելու այդ հարցում»,-ամփոփել Է Նեչասը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում