Ֆրանսիացի երկու թոշակառուներ տրակտորով ճանապարհորդություն կկատարեն Եվրոպայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի երկու թոշակառուներ՝ Դանիել Բրետոնը եւ Բեռնար Բոնը, մտադիր են Եվրոպայում ճանապարհորդություն կատարել հին տրակտորով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հաղորդել Է Parisien թերթը:
Ֆրանսիացիները, որոնք ճանապարհ կընկնեն մայիսի 25-ին, նախանշել են 3 հազար կիլոմետր երկարությամբ երթուղի Եվրոպայի ութ երկրներով: Երթուղու վերջնական կետը կդառնա Ամալիադա քաղաքը Հունաստանի արեւմուտքում:
Որպես փոխադրամիջոց Բրետոնը եւ Բոնն ընտրել են 40 տարի առաջ թողարկված հին տրակտորը, որի վրա ստիպված են եղել կարգին չարչարվել ուղեւորությանը պատրաստվելու ընթացքում: «Մտահղացումն այն Է, որ տրակտորը նվիրեն հույն ֆերմերների այրիների ասոցիացիային: Այնտեղ (Հունաստանում), հաշվի առնելով ճգնաժամը, մարդիկ հարկադրված են ավելի ու ավելի շատ ուշադրություն նվիրել հողի մշակմանը»,- պարզաբանել Է Բոնը:
Ճանապարհորդությունը կտեւի շուրջ երեք շաբաթ. եթե ամեն ինչ լավ անցնի, ֆրանսիացիները պլանավորում են Ամալիադա հասնել հունիսի 12-ին: