Անդրանիկ Շխյանի գնահատմամբ` նոր ավիափոխադրողների հայտնվելը կարող է ՀՀ-ում նվազեցնել ավիատոմսերի գինը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմավիա» ավիաընկերության կողմից չվերթերի դադարեցումը «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում որեւէ էական փոփոխությունների չի հանգեցրել:Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը:

««Արմավիա»-ն վերջին տարիներին հիմնականում չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան, եւ այն պահից սկսած, երբ ընկերությունը դադարեցրեց չվերթերը, ռուսական մի քանի ավիաընկերություններ ավելացրին իրենց չվերթերը, ինչի արդյունքում մենք էական փոփոխություններ չունեցանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Այդուհանդերձ, ըստ Շխյանի, ազգային ավիափոխադրողի առկայությունը շատ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: «Ցանկալի կլինի, որ դրանք լինեն գոնե երկուսը, որպեսզի մրցակցություն լինի: Իսկ եթե դրանցից մեկը ինչ-ինչ խնդիրների պատճառով չկարողանա չվերթեր իրականացնել, մյուսը կլրացնի բացերը, ինչի շնորհիվ մենք կխուսափենք լուրջ խնդիրներից»,-ասաց նա:

Անդրադառնալով ավիատոմսերի սակագներին՝ Շխյանը նշեց, որ ցանկացած երկրում տոմսերի գները որոշվում են ըստ պահանջարկի: Ըստ նրա՝ եթե պահանջարկը փոքր է՝ ավիատոմսերի գների բարձրացում անպայման նկատվում է: «Մեր ծրագրերի մեջ է մտնում նաեւ այս խնդրի լուծումը: Մենք պետք է փորձենք որքան հնարավոր է շատ ավիաընկերություններ ներգրավենք, որոնք կանոնավոր չվերթեր կիրականացնեն՝ նպաստելով պահանջարկի ավելացմանը»,-ասաց նա՝ նշելով, որ հաջորդ ամիս նախատեսվում է վերականգնել Բեյրութ-Երեւան-Բեյրութ կանոնավոր չվերթերը:

ԱնդրանիկՇխյանն ավելացրեց նաեւ, որ, իրենց կատարած ուսումնասիրությունների համաձայն, գները տարածաշրջանի մյուս երկրների համեմատ թանկ չեն, մրցունակ են, որոշ երկրների համեմատ`նույնիսկ էժան: Նա նշեց, որ հունիսից չվերթերը զգալիորեն կընդլայնվեն՝ կանխատեսելով, որ այս տարվա հունիսի դրությամբ իրականացվելիք չվերթերը կգերազանցեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Արմավիա» ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթները եւ սկսել սնանկության գործընթաց: Ավիաընկերությունն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ վերջին երեք տարիներին «Արմավիա» ավիաընկերության սեփականատերն ավիաընկերության զարգացման համար միջոցներ է ներդրել իրեն պատկանող այլ բիզնեսներից, սակայն ծախսերը չեն արդարացել:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA