Եվրոպայի օրը Հայաստանում կնշվի մշակութային եւ տեղեկատվական միջոցառումներով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ մայիսի 25-ին՝ Հյուսիսային պողոտայում տեղի կունենա Եվրոպայի օրվան վիրված հանրային բացօթյա տոնակատարություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակությունից,Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են մի քանի օր տեւող տեղեկատվական իրադարձություններ, որոնց ընթացքում ներկայացվում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը եւ եվրոպական մշակույթի բազմազանությունը: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաեւ Գյումրիում՝ մայիսի 26-ին:

Հյուսիսային պողոտայի Պուշկին-Տերյան փողոցների միջև ընկած հատվածում ներկայացվող տեղեկատվական ցուցահանդեսին այցելուները կծանոթանան ԵՄ օժանդակությամբ իրականացվող շուրջ 70 ծրագրերի և նախագծերի, որոնք գործում են տարբեր ոլորտներում՝ կրթություն, աղքատության նվազեցում, առևտուր, երիտասարդական ծրագրեր, մշակույթ, բնապահպանություն և ալն:

«Եվրոպայի օրը կարեւոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար: Այն նշանավորում է եվրաինտեգրման գործընթացի սկզբնավորումը համընդհանուր նպատակների և սկզբունքների հիման վրա՝ ապահովելու խաղաղությունը և կայունությունը Եվրոպայում:Եվրոպայի օրը տոնում ենք նաև Հայաստանում և լիահույս ենք, որ տոնակատարության բոլոր մասնակիցները նոր տեղեկություններ և գիտելիք կստանան Եվրամիության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում անցկացվող մշակութային միջոցառումների շրջանակում կներկայացվեն Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան, Ռումինիան Միացյալ Թագավորությունը և Իտալիան: Կանցկացվեն ձեռքի աշխատանքեր, վարպետության դասեր, որոնք կուղեկցվեն երաժշտական և պարային համարներով: Տեղեկատվական ցուցահանդեսի մեկնարկից առաջ նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան կլոր սեղան-քննարկմանը հանդիպել ԵՄ պետությունների դեսպանների հետ և զրուցել տարբեր թեմաների շուրջ:

Տեղեկատվական ցուցահանդեսին կներկայանա նաև Եվրոպական միության կենտրոնը՝ «Եվրամիության ավտոբուս»-ով, որը մեկնարկելու է շրջայցը Հայաստանի տարբեր համայնքներում:

Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի համերգային ծրագրով: Ելույթ կունենան երաժիշտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ հյուրեր արտասահմանից՝ Գերմանիայից և Ռումինիայից: ԵՄ պատվիրակության դեսպանը կհայտարարի նաև «Բարեփոխումների իմ ալբոմը» երիտասարդական մրցույթի հաղթողիանունը, ով կստանա մրցանակը՝ դեպի Եվրոպա ուղևորության տոմսը:

Եվրոպայի օրվան նվիրված հանրային միջոցառումներից էր «Լույս գիշեր» ներկայացումը, որը տեղի ունեցավ մայիսի 24-ին: «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում վեց արվեստագետներ կտավի վրա պատկերել են Եվրոպական արժեքների մասին իրենց ընկալումները: Մայիսի 23-25 անցկացվում են նաև Եվրոպական գրական հանդիպումներ ԵՄ կենտրոնում և Մետրոյի տարբեր կայարաններում:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA