Չեխիայում խանութներից կատարվող գողությունները տագնապալի չափերի են հասել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրիտիկական վիճակ Է ստեղծվել Չեխիայի խանութներում. անցյալ տարվա ընթացքում չեխերը գողացել են գրեթե 10 մլրդ չեխական կրոնի (մոտավորապես 4 միլիոն եվրո) ապրանք, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չեխական ռադիոյին: «Սակայն, այս տվյալները վերաբերում են միայն խոշոր խանութներին, եթե հաշվի առնվեն նաեւ մանր առեւտրական կրպակները, ապա գումարը զգալիորեն ավելի մեծ կլինի»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Իրադրությունն ավելի Է վատացել այս տարվա հունվարի 1-ից հայտարարված համաներումից հետո, երբ ազատության մեջ հայտնվեցին բազմաթիվ դատապարտվածներ, որոնք համաներման Էին արժանացել Չեխիայի այն ժամանակվա նախագահ Վացլավ Կլաուսի կողմից: 2013 թվականի առաջին ամիսների ընթացքում կողոպուտների թվաքանակը, անցյալ տարվա համեմատությամբ, ավելացել Է երկու անգամ:

Չեխիայում գողանում են ոչ միայն նախկին քրեական հանցագործները: Հանցագործների թվում կան նաեւ «սովորական քաղաքացիներ», ներառյալ թոշակառուներ, ովքեր նախկինում իրավախախտումներ չեն կատարել: «Չեխիայում մարդիկ գողանում են, որովհետեւ տնտեսական ճգնաժամը եւ ցածր թոշակները նրանց հասցրել են թշվառ վիճակի»,-նշում Է Չեխական ռադիոն:

Գողությունների թվի ավելանալու կապակցությամբ Չեխիայի խանութները խստացնում են հսկողությունը, ինչն անխուսափելիորեն կբերի գների աճի:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA