Վերջին զանգ. Երեւանում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 14, մարզերում` 20 ավտոմեքենա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար, ժամը 15:00-ի դրությամբ Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 14 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հանրապետության դպրոցներում այսօր նշվող Վերջին զանգի տոնակատարությունների վայրերում մասնակիցների մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնն ապահովելու համար վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին. ուշադի՛ր լինել երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնալ նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահել ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛լ ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև: