Հասարակական

Հովիկ Աբրահամյանը հորդորեց կարկտահարությունից տուժած գյուղացիներին հանգամանորեն բացատրել` ինչ օգնություն է տրվելու

2 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը հորդորեց կարկտահարությունից տուժած գյուղացիներին հանգամանորեն բացատրել` ինչ օգնություն է տրվելու

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ՀՀ գյուղնախարարին, Արմավիրի մարզպետին և Արմավիրի պատգամավորներին, որպեսզի այցելեն մարզ և գյուղացիներին բացատրեն, թե ինչ օժանդակություն է նրանց տրամադրվելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ մայիսի 24-ի խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ նախագահն ասաց, որ առաջարկվող օգնության «փաստաթղթերը բավական բարդ են, և համապարփակ բացատրելու կարիք կա»:

«Գյուղացիներին պետք է հանգամանալից բացատրել, թե ինչ օգնություն է նրանց տրվելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ դա իրենց պարտքն է և իրենք անպայման այցելելու են բոլոր համայանքները և հանդիպելու են գյուղացիների հետ:

Մայիսի 12-ին տեղի ունեցած կարկտահարությունից հատկապես տուժեց Արմավիրի մարզը: Կարկտահարության ընհանուր վնասը կազմել է 20-25 մլրդ դրամ: Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:

Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով գումար կարող են փոխանցել բոլոր ցանկացողները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում