Միջազգային

ԿԺԴՀ-ն պատրաստ Է Կորեական թերակղզու խնդրի լուծումը որոնել բանակցությունների ճանապարհով

3 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն պատրաստ Է Կորեական թերակղզու խնդրի լուծումը որոնել բանակցությունների ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն պատրաստ Է մյուս երկրների հետ համատեղ Կորեական թերակղզու խնդրի լուծումը որոնել բանակցությունների ճանապարհով: Այդ մասին հայտարարել Է Կորեայի ժողովրդական բանակի (ԿԺԲ) Գլխավոր քաղաքական վարչության պետ Չխվե Ռյոն Հեն ՉԺՀ-ի Կենտրոնական զինվորական խորհրդի (ԿՌԽ) փոխնախագահ Ֆան Չանլունի հետ մայիսի 24-ին կայացած հանդիպման ժամանակ: Չխվե Ռյոն Հեն Պեկին Է ժամանակ մայիսի 22-ին որպես ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հատուկ ներկայացուցիչ:

«ԿԺԴՀ-ի ժողովրդին արտաքին խաղաղ ու կայուն միջավայր Է անհրաժեշտ պետական շինարարության համար: ԿԺԴՀ-ն պատրաստ Է բոլոր երկրների հետ համատեղ ջանքեր գործադրել բանակցությունների միջոցով խնդրի լուծման ուղիներ գտնելու համար»,-հայտարարել Է Հյուսիսային Կորեայի ղեկավարի հատուկ ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ նա արձանագրել Է, որ «ներկայում Կորեական թերակղզում եւ ամբողջ Հյուսիսարեւելյան Ասիայում իրադրությունը բարդ Է, առանձնահատուկ, եւ բացակայում են խաղաղության ապահովման երաշխիքները»:

Ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը՝ մեկնաբանելով ԿԺԴՀ-ի ղեկավարի Կիմ Չեն Ընի հատուկ ներկայացուցիչ Չխվե Ռյոն Հեի եւ Չինաստանի կոմկուսի կենտկոմի միջազգային կապերի բաժնի վարիչ Վան Ցզյաժուի միջեւ մայիսի 22-ին կայացած հանդիպումը, հայտարարել Է, որ Չինաստանը հանդես Է եկել Կորեական թերակղզու կայունության եւ բանակցությունների ու կոնսուլտացիաների միջոցով նրա միջուկազերծման օգտին:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել Կորեական թերակղզու իրադրության շուրջ, ինչպես նաեւ արծարծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,-ասել Է դիվանագետը: Նա նշել Է, որ Չինաստանը կշարունակի ջանքեր գործադրել ՉԺՀ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի մասնակցությամբ «վեցակողմ բանակցությունների վերսկսման ուղղությամբ»:

Նախօրյակին հայտնի Է դարձել, որ ԿԺԴՀ-ի արեւելյան ծովափից հեռացվել են տարբեր հեռահարության ինը բալիստիկ հրթիռներ, ներառյալ նորագույն «Մուսուդան»-ները, որոնք ապրիլի սկզբին տեղակայվել Էին այդ շրջանում ի պատասխան Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերի մասնակցությամբ անցկացված խոշորամասշտաբ զորավարժությունների: Ինչպես մայիսի 23-ին Սեուլում հաղորդել են ռազմական աղբյուրները, 3-4 հազար կիլոմետր ենթադրյալ հեռահարության երկու «Մուսուդան» հրթիռներ ուղարկվել են Փենյան: Այնուհետեւ արեւելյան ափից՝ Վոնսան նավահանգստից հյուսիս ընկած շրջանի դիրքերից դուրս են բերվել նաեւ 300-500 կիլոմետր հեռահարության «Սկադ» տիպի յոթ հրթիռներ եւ 1,3 հազար կիլոմետր գործողության շառավղով «Նոդոն» հրթիռը: Հարավային Կորեայի հետախուզությունը գրանցել Է, որ շարժական արձակման կայանքներով դրանք վերադարձել են ելման բազաներ:

Դրանով իսկ առայժմ վերջակետ Է դրվել Կորեական թերակղզում վերջերս ծագած լարվածությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում