Թուրք մտավորականները կոչ են անում ազատել պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ թուրք մտավորականներ, ի պաշտպանություն պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանի, «Սևան Նիշանյանը միայնակ չէ» վերնագրով հայտարարություն են տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, հայտարարության տակ ստորագրել են 37 մտավորականներ, որոնց թվում նաև Ռագըփ Զարաքոլուն, Սաիթ Չեթինօղլուն, Իսմայիլ Բեշիքչին, Գարո Քափրիելյանը, Ալի Նեսին և այլք:

«Քննադատում ենք այն, որ Նիշանյանին դատապարտում են 13.5 ամիս ազատազրկման միայն նրա համար, որ նա իսլամական առասպելաբանությունը չի մեկնակաբանում իսլամիստների ձևով: Բացի դրանից, Օմար Խայամի բանաստեղծության պատճառով դատապարտված Ֆազիլ Սայից հետո գրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանին դատապարտելը նշանակում է, որ սուննիական իսլամի անհանդուժողականությունը ոչ միայն տարածվել է Թուրքիայում, այլև դարձել է պետության պաշտոնական կարծիքը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ: Մտավորականներն իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումների հետ կապված: Նրանք պահանջել են, որ Նիշանյանի հետ կապված որոշումը չեղյալ համարվի և հայազգի լեզվաբանին կյանքի երաշխիքներ տրվեն: «Խոսքի ազատությունն ու դավանանքի ազատությունը, հետևաբար նաև դավանանքի քննադատության ազատությունը մարդու բնական իրավունքներից են: Նախազգուշացնում ենք, որ իսլամական ահաբեկչության տարածման այս շրջանում նմանօրինակ որոշումների ընդունումը միևնույն ժամանակ կարող է համարձակություն տալ ահաբեկիչներին և վտանգել համաշխարհային խաղաղությունը: Պահանջում ենք, որ աշխարհում բոլոր ողջամիտ մարդիկ այս անհեթեթ որոշման դեմ բարձրացնեն իրենց ձայնը: Միացեք մեզ, բարձրացրեք ձեր ձայնը, քանի որ խոսքը մեր բոլորի արժանապատվության և ապագայի մասին է»,-այսպես է եզրափակվում մտավորականների հայտարարությունը:

Ստամբուլի ընդհանուր իրավասության 14-րդ դատարանը Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով հայտնի պոլսահայ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանին դատապարտել է 13.5 ամիս ազատազրկման:Դատարանի որոշմամբ` վճիռը չի կարող չեղյալ համարվել տուգանք վճարելու դեպքում:

Հայերեն English

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին