1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ուժայինները մայիսի 23-ին Աֆղանստանում իրականացրած համատեղ հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են չորս թմրալաբորատորիա, ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել Է Թմրանյութերի շրջանառության վերահսկողության համերկրային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համատեղ գործողություն են իրականցրել Աֆղանստանում, ոչնչացված Է չորս թմրալաբորատորիա»,- ասել Է նա:
«Գործողությունը կատարվել Է անցած հինգշաբթի օրն Աֆղանստանի Քունդուզի նահանգում»,- ճշտել Է Իվանովը՝ հավելելով, որ սա ԱՄՆ-ի հետ նման արդեն իններորդ համատեղ հատուկ գործողությունն Է:
Առգրավված թմրանյութերի ծավալի մասին առայժմ չի հաղորդվում: