Հանրապետությունում կարկտահարության վնասը կազմել է 20-25 մլրդ դրամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում մայիսի 12-ի կարկտահարությունից հետո կորուստները կազմում են 20-25 մլրդ դրամ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի մայիսի 24-ի խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Համայնքային հանձնաժողովները սկսել են աշխատանքերը հենց նույն օրը, որոնցում ներգրավված են եղել համայնքային պատասխանատուներ և մասնագետներ: Նրանք մանրամասն պետք է ուսումնասիրեին վնասի չափը: Դրա համար պահանաջվեց մոտ մեկ շաբաթ ժամանակ:Վերջնական տվյալներով տուժել են 46 համայնքներ` 11 հազար հարյուր հեկտար, որից 2900 հեկտարը խաղողի այգիներ են, 3100 հեկտարը` պտղատու այգիներ, իսկ 5200 հեկտարը՝ բանջարաբոստանային եւ կերային մշակաբույսերի ցանքատարածությունները»,- ասաց Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով`22 համայնքներից այն գյուղերը, որտեղ բնակչությունը հարյուր տոկոսով է տուժել, հողի հարկից ազատվում էհարյուր տոկոսով, իսկ մասնակի տուժած համայնքներում` հիսուն տոկոսով:

Անդրադառնալով հակակարկտային կայաններին` Կարապետյանն ասաց, որ Հանրապետությունում կան 234 հակակարկտային կայաններ, որից 101-ը տեղակայված է Արմավիրի մարզում:50 լրացուցիչ հակակարկտային կայաններ կտեղակայվեն:

Խոսելով գյուղացու վերցրած վարկային պարտավորությունների մասին` Կարապետյանն ասաց, որ գյուղացիական բոլորտնտեսություններին ցուցաբերվելու է անհատական մոտեցում:«Եթե մարդիկ կան, որ հարյուր տոկոսով կորցրել են իրենց խաղողի բերքը, նրանց համար հարկերը պետք է հետաձգվեն երեք տարով, քանի որ խաղողի այգիները վերականգնումը երկար ժամանակ է պահանջվում: Իսկ պտղատու այգիների դեպքում՝ մինչև 2 տարով, բանջարաբոստանային կուլտուրաներինը՝ 1 տարով»,- ասաց նա` շեշտելով, որ գյուղացու բոլոր արտարժութային վարկերը վերաձևակերպվելու են դրամային վարկերի:

Սերմերի պահանաջարկը կազմում է 24 տոննա, այդ սերմերն արդեն հավաքագրել են բոլոր տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներից:«Առանձին մոտեցում է ցուցաբերվելու սոցիալակապես անապահով ընտանիքներին»,- ավելացրեց Գյուղնախարարը:

Մայիսի 12-ին ուժեղ կարկտահարությունից հատկապես տուժեց Արմավիրի մարզը: Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:

Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով գումար կարող են փոխանցել բոլոր ցանկացողները:

Հայերեն English Русский

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ