Միջազգային

Սիրիացի խռովարարները վերստին գրոհել են Հալեպի կենտրոնական բանտի վրա

1 րոպեի ընթերցում

Սիրիացի խռովարարները վերստին գրոհել են Հալեպի կենտրոնական բանտի վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ընդդիմության զինյալները ականանետային արկեր են արձակել Հալեպի կենտրոնական բանտի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հաղորդել են Սիրիայի պետական ԶԼՄ-ները: Այդ գրոհի հետեւանքով զոհվել ու վիրավորվել են մի քանի կալանավորներ:

Իրենց հերթին, Հալեպում գործող ընդդիմադիրները հաղորդել են, որ ներկայում կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ կատաղի մարտ Է ընթանում քաղաքային բանտի շրջանում:

Մայիսի 22-ին խռովարարները այդ բանտը գրավելու եւ կալանավորներին ազատելու փորձ Էին ձեռնարկել: Ընդդիմության զինյալներն օգտագործել Էին մահապարտ ահաբեկիչների ականապատված ավտոմեքենաներ, որպեսզի ճեղքեր առաջացնեն բանտը պատնեշող պարսպի մեջ: Այդուամենայնիվ, կառավարական ուժերի հետ մարտից հետո խռովարարները հրկադրված են եղել նահանջել:

Հալեպի բանտում, որը ամենախոշորն Է համարվում Սիրիայում, պատիժ Է կրում շուրջ 4 հազար կալանավոր: Նրանց մի մասը ծայրահեղականներ են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում